Հայաստան կայցելի Ֆրանսիայի արտգործնախարարը

Երեքշաբթի օրը Հայաստան կայցելի Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը։

Այցի օրակարգի մասին այս պահին մանրամասներ հայտնի չեն։