Այսօր ժամը 16։00-ի դրությամբ Արցախից 100 հազար 490 բռնի տեղահանված անձ արդեն Հայաստանում է, ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Նրա փոխանցմամբ՝ հաշվառում է անցել 84 հազար 956 հոգի։ Պետության կողմից տրամադրված կացարաններից օգտվել են 47 հազար 322-ը: