Արցախից բռնի տեղահանված 100 հազար 483 անձ Հայաստանում է

Այսօր առավոտվա դրությամբ Արցախից 100 հազար 483 բռնի տեղահանված արդեն Հայաստանում է, ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Նրա փոխանցմամբ՝ հաշվառում է անցել 84 հազար 408 անձ։ Պետության կողմից տրամադրված կացարաններից օգտվել են 45 հազար 516-ը: