Շտապօգնության միջոցով ԼՂ-ից տեղափոխվել է խնամքի կարիք ունեցող շուրջ 20 անձ

Շտապօգնության ծառայության միջոցով այսօր Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել խնամքի կարիք ունեցող շուրջ 20 անձ, հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության, նրանք նախորդ օրերին հնարավորություն չէին ունեցել ինքնուրույն դուրս գալ ԼՂ-ից։

Այսօր ավելի վաղ առողջապահության նախարարը հայտնել էր, որ շտապօգնության 13 բրիգադ մեկնել է Ստեփանակերտ առողջական խնդիրներ ունեցող մարդկանց տեղափոխելու համար: