Ավելի քան 100 հազար փախստական Հայաստան է ժամանել Լեռնային Ղարաբաղից, ուրբաթ ուշ երեկոյան X-ում գրել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության (UNHCR) ղեկավար Ֆիլիպո Գրանդին՝ հավելելով՝ «շատերը սոված են, ուժասպառ և անհապաղ օգնության կարիք ունեն»։
«ՄԱԿ Փախստականների հարցերով գործակալությունը և մարդասիրական այլ գործընկերներն ուժեղացնում են իրենց աջակցությունը Հայաստանի իշխանություններին, սակայն շատ հրատապ պահանջվում է նաև միջազգային օգնություն», - գրել է Գրանդին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել 100 հազար 417 անձ