Իրանի դեսպանն ու Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը քննարկել են ԼՂ իրավիճակը

Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին, արխիվ

Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին հանդիպել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի հետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանում Իրանի դեսպանատունը։

Տեղեկատվության համաձայն՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և Ղարաբաղում տիրող իրավիճակը։