Միավորված ազգերի կազմակերպությունը առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ այս շաբաթավերջին, ասել է ՄԱԿ-ի խոսնակը:
ՄԱԿ-ի այս հայտարարությունը հնչում է այն բանից հետո, երբ Ադրբեջանը ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին հրավիրել է այցելել տարածաշրջան:
Առաքելությունը հիմնականում կգնահատի մարդասիրական կարիքները, ասել է ՄԱԿ-ի խոսնակը` հավելելով, որ մարմինը մուտք չի ունեցել տարածաշրջան «մոտ 30 տարվա ընթացքում»:
«Ադրբեջանի կառավարությունը և ՄԱԿ-ը պայմանավորվել են առաքելություն իրականացնել տարածաշրջանում, առաքելությունը տեղի կունենա շաբաթավերջին»,- լրագրողներին ասել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին հրավիրել է այցելել Ղարաբաղ. Հաջիզադե