ՀՀ սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է․ փոխնախարար

Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ շեշտելով՝ դինամիկային հետևում են, որևէ փոփոխության դեպքում կիրազեկեն։

Հիշեցնելով, որ Հայաստանն արդեն գրեթե Ադրբեջանի հետ ամբողջ սահմանագծով է հայտնվել սահմանային գոտում՝ Սարգսյանը շեշտել է՝ եթե կուտակումներ լինում են, ապա դա վերաբերում է բոլոր հատվածներին՝ մի տեղ ավելի, մի տեղ պակաս։

«Բայց այս պահին սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է և լարման միտում չի նկատվում»,- ասել է փոխնախարարը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պապիկյանը սահմանների երկայնքով Ադրբեջանի ԶՈւ տեղաշարժերի մասին տվյալներ է ներկայացրել ռուս զինվորականներին


Հարցին, թե Արցախից բռնի տեղահանված զինվորականներին ի՞նչ է սպասվում, Արման Սարգսյանը պատասխանել է՝ ցանկալի կլիներ, որ նրանք ՀՀ զինված ուժերում ծառայության անցնեին։

«Իրենք մեր հայրենակիցներն են, իրենց փորձը, գիտելիքները կարող են ծառայեցնել Հայաստանին։ Ուսումնասիրութուն պետք է իրականացնել, և այն զինծառայողներն, ովքեր ցանկություն կունենան ԶՈւ-ում ընդգրկվել, ամեն ինչ կանենք, որ այդ հնարավորությունն ընձեռվի»,- ասել է փոխնախարարը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն նոր պատերազմի՞ է նախապատրաստվում, թե՞ մկաններ է ցուցադրում