Զանգվածային արտագաղթ. հազարավոր էթնիկ հայեր փախչում են Լեռնային Ղարաբաղից
Ադրբեջանական հարձակմանը հաջորդած զանգվածային գաղթի ֆոնին՝ Արցախից տեղահանվածները քայլում են Լեռնային Ղարաբաղից դեպի Կոռնիձոր տանող ճանապարհով, 26-ը սեպտեմբերի, 2023թ․
Հայաստան տանող ճանապարհին փախստականները խարույկ են վառել ու տաքանում են՝ սպասելով երթևեկության վերականգնմանը, 25-ը սեպտեմբերի, 2023թ․
Արբանյակից արված լուսանկարում երևում է Լեռնային Ղարաբաղից Հայաստան տանող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի երկայնքով ձգվող երկար խցանումը, 26-ը սեպտեմբերի, 2023թ․
Հայ փախստականները մեքենա են վերանորոգում Լեռնային Ղարաբաղից Հայաստան տանող ճանապարհին։
«Մինիվեն» և փախստականներ տեղափոխող բեռնատարը Արցախից շարժվում է Հայաստան։
Երեխան մեքենայից նայում է Հայաստան տանող ճանապարհին։ Շատ տեղահանվածներ մնացել են ճանապարհին, ոմանք նույնիսկ առանց բավարար սննդի ու ջրի։
Արցախից տեղահանվածները՝ բեռնատարի ետնամասում։ Նրանք սպասում են Լաչինի անցակետն անցնելու իրենց հերթին։ Անցակետը վերահսկում են ռուս խաղաղապահներն ու ադրբեջանցի սահմանապահները։
Գրեթե մեկ տարի ընտանիքին չտեսած հայրը Կոռնիձորում դիմավորում է կնոջն ու երեխաներին։
Արցախից տեղահանվածները Գորիսում՝ բեռնատարի մեջ, սպասում են Երևան մեկնելուն։
Փախստականները՝ Գորիսի Կարմիր խաչի գրանցման կենտրոնում։
Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտի մերձակայքում գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժած տղամարդը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Երևանի այրվածքաբանական կենտրոն։
Սեպտեմբերի 27․ գլխի վնասվածքով տարեց կինը Գորիսում սպասում է իր գրանցմանը։ Ընտանիքը ավտովթարի է ենթարկվել Լեռնային Ղարաբաղից փախչելու ժամանակ։