Այսօր ժամը 22-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 78 հազար 354 անձ, հաղորդում է ՀՀ կառավարությունը:
Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով, ասված է հաղորդագրությունում:
Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ժամը 20-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 76 հազար 407 անձ է մուտք գործել Հայաստան