Ռուսաստանի Դաշնությունը հույս ունի, որ Հայաստանի Ազգային ժողովում կգտնվեն ուժեր, որոնք չեն ընդունի երկու երկրների հարաբերությունները «թունավորող» Հռոմի ստատուտը վավերացնելու օրինագիծը: Այս մասին ՏԱՍՍ լրատվական գործակալությանը փոխանցել է Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը:
«Հայաստանի ներկայացուցիչների առաջ քաշած թեզը, թե իբր Միջազգային քրեական դատարանին միանալը չի ազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա, իրականությանը չի համապատասխանում: Առնվազն դժվար է պատկերացնել Ռուսաստանի ղեկավարության այցը Հայաստան, հատկապես երբ Հաագայի Թեմիսի [Ֆեմիդա, հունական դիցաբանությունում արդարության աստվածուհի. - խմբ․] խնդրանքով իշխող կուսակցության պատգամավորները կոչ են անում ձերբակալել Վլադիմիր Պուտինին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ աղբյուրը ՏԱՍՍ-ին:
Մոսկվան հուսով է, որ «Հայաստանի Ազգային ժողովում կգտնվեն սթափ մտածողներ, և հայ-ռուսական հարաբերությունների համար թունավոր այդ որոշումը չի կնքնվի»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը, որի անունը ՏԱՍՍ-ը չի հայտնում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Կրեմլին հայտնի չեն Հռոմի ստատուտի մասին Հայաստանի առաջարկի մանրամասները, ՌԴ ԱԳՆ-ը պնդում է՝ Մոսկվայի առաջարկները հաշվի չեն առնվելԿիրակոսյան․ Հռոմի ստատուտի վավերացման դեպքում Պուտինին Հայաստանում ձերբակալություն չի սպառնում