Ադրբեջանը սկսել է գրանցել Լեռնային Ղարաբաղի հայերին՝ նրանց իրավական կարգավիճակը սահմանելու համար

Արցախ - Ստեփանակերտի կենտրոնական հրապարակը սեպտեմբերի 24-ին

Ադրբեջանի իշխանությունները սկսել են Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի գրանցման գործընթացը՝ նրանց իրավական կարգավիճակը որոշելու համար։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմը։

Ըստ Բաքվից ստացված հաղորդագրության, «տարածաշրջանի հայ բնակչության կայուն վերաինտեգրումն ապահովելու նպատակով Ղարաբաղում սոցիալական, հումանիտար, տնտեսական և ենթակառուցվածքային խնդիրների լուծման աշխատանքային խմբին հանձնարարվել է որոշել այդ անձանց իրավական կարգավիճակը»:

«Այս գործընթացի առաջին փուլով ենթադրվում է գրանցել Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում բնակվող հայ բնակիչներին», - ասվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հրապարակած հաղորդագրությունում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

14-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 70 հազար 500 անձ է ժամանել ՀայաստանԲաքուն պնդում է, թե ոչ մի կապ չունի Ղարաբաղից հայերի արտագաղթի հետ «Հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ»․ Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել