Մոտ ապագայում Ղարաբաղի հայերն ու Ադրբեջանի ներկայացուցիչները Եվլախում կրկին կհանդիպեն․ APA

Սեպտեմբերի 21-ի հանդիպումը Եվլախում

Առաջիկայում տեղի կունենա Ադրբեջանի իշխանությունների և Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների նոր հանդիպումը:

ԱՊԱ ադրբեջանական լրատվական գործակալության փոխանցմամբ, այն նույնպես նախատեսվում է անցկացնել Եվլախում:

Ադրբեջանական կողմից հանդիպմանը ներկա կլինի նախորդ հանդիպումների մասնակից, բանագնաց, խորհրդարանի պատգամավոր Ռամին Մամեդովը: Թե ով հերթական հանդիպմանը կներկայացնի Լեռնային Ղարաբաղի հայերին՝ ԱՊԱ լրատվական գործակալությունը չի հայտնում։

Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո Ղարաբաղի հայերն ու Ադրբեջանի ներկայացուցիչները նախ հանդիպեցին Եվլախում, օրեր անց էլ Իվանյանում (Խոջալու)։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԼՂ ներկայացուցիչների հետ քննարկվել են հումանիտար հարցեր, հաջորդ հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերվել. Բաքու
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվլախի հանդիպմանը հումանիտար բնույթի մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել. Բաքու