Ժամը 12:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 68 հազար 386 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն, Ֆեյսբուքում գրել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ առավոտվա 10-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է մուտք գործել 66 հազար 500 բնակիչ՝ շեշտելով՝ վերլուծությունների համաձայն առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա. Փաշինյան