Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հեռախոսազրույցը, հայտնում են կառավարությունից։
Նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար իրավիճակը, ինչպես նաև բռնի տեղահանված անձանց շուրջ ստեղծված դրությունը։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ֆրանսիա երկկողմ օրակարգի հարցերին: