Վրաց-աբխազական պատերազմի ավարտի 30-ամյակի կապակցությամբ հայտարարությամբ հանդես է եկել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ նշելով, որ «Ռուսաստանի օկուպացրած շրջանների ազատագրումը և միացումը Վրաստանին մնում է մեր երկրի ու հանրության հիմնական խնդիրը»։
Նա ասել է, որ Վրաստանի կառավարությունը հանձնառու է խաղաղ ճանապարհով լուծել երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցը։
«Հավատում եմ, որ ապագան միասնություն, խաղաղություն ու բարգավաճում կբերի աբխազներին ու վրացիներին»,- ասել է Վրաստանի վարչապետը։