Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) «կանի ամեն ինչ» Լեռնային Ղարաբաղից փախստականներին օգնելու համար, Ժնևում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։
ՄԱԿ-ին կից առողջապահական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ փախստականները գտնվում են խոցելի վիճակում, և որ «բոլոր կողմերը» պետք է պաշտպանեն խաղաղ բնակիչներին, իսկ միջազգային իրավունքը պետք է հարգվի։
«ԱՀԿ-ի կողմից մենք ամեն ինչ կանենք՝ աջակցություն ցուցաբերելու համար»,- հայտարարել է Գեբրեյեսուսը առանց փակագծեր բացելու։