Ադրբեջանի հարձակման և Ստեփանակերտի պայթյունի հետևանքով տուժած բոլոր պացիենտները տեղափոխվել են ՀՀ. ԱՆ

Արցախի բժշկական կենտրոններից Հայաստան են տեղափոխվել Ադրբեջանի ռազմական գործողությունների և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած բոլոր պացիենտները, հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Ըստ նախարարության՝ այսօր՝ ժամը 19:00-ի դրությամբ, Արցախից օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 112 պացիենտ:
Մինչ օրս ցամաքային և օդային ճանապարհով հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 349 վիրավոր:
Վերջիններս ստանում են անհրաժեշտ բուժօգնություն: