Կրեմլում տեղեկություն չունեն Վարդանյանի ձերբակալության մասին

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլից հայտարարել են՝ տեղեկություններ չունեն Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի ենթադրյալ ձերբակալության մասին:

«Ես նման տեղեկություն չունեմ, հետևաբար ոչինչ չեմ կարող ասել այդ հարցի վերաբերյալ», - հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ:

Այսօր նախ ադրբեջանական ոչ պաշտոնական աղբյուրները հաղորդեցին Հակարիի կամրջի անցակետում Վարդանյանի ձերբակալության մասին, ավելի ուշ լուրը հաստատեց նախկին պետնախարարի կինը, քիչ անց էլ պաշտոնական Բաքուն հաղորդագրություն տարածեց:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն հաստատեց Լաչինի անցակետում Ռուբեն Վարդանյանի ձերբակալության լուրը