Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանի հետ իր հարաբերությունների վերաբերյալ ազդանշանները Երևանը կլսի և բոլոր երկկողմ պայմանավորվածությունները կիրականացվեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ինչ վերաբերում է [Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև] շփումներին՝ դրանք շարունակվում են տարբեր մակարդակներով: Եվ մենք ակնկալում ենք, որ մեր ազդանշանները կլսվեն և կընդունվեն պատշաճ կերպով: Ռուսաստանը միշտ խնամքով է վերաբերվել Հայաստանի հետ իր դաշնակցային հարաբերություններին»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան:
«Մենք ելնում ենք այն փաստից, որ երկկողմ համագործակցության զարգացման վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները հետայսու էլ կիրականացվեն՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների», - հավելել է Զախարովան։
Վերջինիս հավաստիացրել է՝ Մոսկվան երբեք չի լինի Երևանի հետ հարաբերությունների սրման նախաձեռնողը։
«Ռուսաստանը շարունակում է կատարել իր առաքելությունը։ Մեր խաղաղապահները գտնվում են տարածաշրջանում։ Սա մեր մտադրությունների և մեր իրական անկեղծության լավագույն հաստատումն է», - հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանից և Ռուսաստանից ամենաբարձր մակարդակով վստահեցնում են՝ Երևանն ու Մոսկվան լուրջ խնդիրներ չունեն