Բաքուն մտադիր չէ որևէ ուժային գործողություններ ձեռնարկել Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան ցամաքային միջանցք ստեղծելու համար, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ միայն տրանսպորտային կապ ստեղծել, ինչը «օգուտ կբերի երկու երկրներին և ամբողջ տարածաշրջանին»։
«Ադրբեջանը չունի ոչ մի ռազմական նպատակներ կամ խնդիրներ Հայաստանի ինքնիշխան տարածքում, դա Ադրբեջանի օրակարգից դուրս է», - ասել է Հաջիևը Reuters-ին։
Ալիևի օգնականը հավելել է, թե Բաքուն Երևանին առաջարկում է տրանսպորտային և կապի գծերի անցկացման հարցը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե «ադրբեջանական տարածքում Զանգեզուրի միջանցքի ստեղծման աշխատանքները կավարտվեն հավանաբար 2024 թվականի վերջին»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Էրդողան․ Եթե Հայաստանը հրաժարվի բացել «Զանգեզուրի միջանցքը», ճանապարհը կանցնի ԻրանովԷրդողանը կրկին պահանջում է բացել «Զանգեզուրի միջանցքը»