Սպիտակ տուն. ԱՄՆ-ը ԼՂ բնակիչներին հավելյալ աջակցություն կտրամադրի

ԱՄՆ, Վաշինգտոն, Սպիտակ տուն, արխիվ

Միացյալ Նահանգների իշխանություններն ակնկալում են, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները կկարողանան մարդասիրական օգնություն ստանալ, իսկ ամերիկյան կողմը նրանց կտրամադրի լրացուցիչ աջակցություն։ Այս մասին ասված է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Էդրիեն Ուոթսոնի գրավոր հայտարարությունում:

Ամերիկյան կողմը «ցավ է ապրում այն լուրից, որ առնվազն 68 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են Լեռնային Ղարաբաղում բենզինի պահեստի պայթյունի հետևանքով»։ «Մենք կոչ ենք անում շարունակել հումանիտար մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ ի շահ բոլոր կարիքավորների», - ընդգծել է Ուոթսոնը:

Սպիտակ տան ներկայացուցիչը վստահեցրել է, որ «ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ներկա ճգնաժամից տուժածներին»։ Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է անցել 28 հազար մարդ։
«[ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության] ղեկավար Սամանթա Փաուերը տեղում է, և Միացյալ Նահանգները հայտարարում է հավելյալ մարդասիրական օգնության մասին ՝ բավարարելու առողջության և այլ անհապաղ կարիքներ», - հայտարարել է Սպիտակ տան պաշտոնյան։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բլինքենն Ալիևին կոչ է արել երաշխիքներ տալ ԼՂ բնակիչներին, միջազգային դիտորդական առաքելություն թույլատրել Փաուերն այցելեց Սյունիք, կրկին շեշտեց՝ անհրաժեշտ է անկախ դիտորդներ ունենալ Լեռնային Ղարաբաղում