Պատերազմ եղավ, որովհետև Հայաստանի իշխանությունները ձեռքերը Արցախից լվացին. Արթուր Խաչատրյան

Պատերազմ եղավ, որովհետև Հայաստանի իշխանությունները ձեռքերը Արցախից լվացին, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Ազատություն». - Ըստ իշխանությունների իրավիճակն այս կետին կարող էր չհասնել, եթե իշխանափոխություն չանեին այն ուժերը, որոնք դեմ էին երրորդ երկրում Ստեփանակերտ-Բաքու բանակցություններին:

Խաչատրյան. - Իշխանությունները ի՞նչ են ուզում դրանով ասել, ուզում են ասել, որ իրենց սրտի նախագահը՝ Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց, Փաշինյանը հայտարարեց, որ ցավում է դրա համար և Արցախում տեղի ունեցավ պատերազմ, դրանով ուզում են ասեն, եթե Հայաստանում նման փորձեր լինեն Հայաստանում էլ կլինի պատերազմ: Այսինքն՝ որևէ իշխանություն իրենցից բացի Ալիևին չի բավարարում և միայն իրենք են Ադրբեջանին բավարարում, այսինքն, իրանք Ալիևի սրտի կառավարությունն են, առավել քաղաքագիտական տերմինաբանությամբ՝ մարիոնետային կառավարություն են և Ալիևը հանդուրժում է իրենց, ցանկացած փոփոխություն կարող բերել պատերազմի, դա են ուզում ասե՞լ: Պատերազմ եղավ, որովհետև Հայաստանի իշխանությունները ձեռքերը Արցախից լվացին, 35 տարվա ընթացքում առաջին անգամ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.