Եղցահողը նույնպես ամբողջությամբ դատարկված է։ 150 բնակիչները արդեն լքել են գյուղը։
Համայնքապետ Արտակ Հակոբյանը, որն արդեն ապաստանել է Աբովյան քաղաքում, պատմում է, որ գյուղն ադրբեջանական հարձակումից լրիվ գետնին է հավասարվել։
«Մարդիկ չկարողացան բացարձակ ոչինչ իրենց հետ վերցնել, նույնիսկ մարդ կար մաշիկներով է դուրս եկել, գյուղը էնպիսի վիճակում էր... էս պահին ո՛չ մի հատ տուն կա, ո՛չ փողոց կա, ո՛չ դպրոց, ո՛չ համայնքապետարան։ Ամեն տան վրա 10 արկ է ընկել։ Զինադադարը կնքված էր, բայց մեր գյուղը դեռ 24 ժամ ռմբակոծվում էր։ Ռուս խաղաղապահները ասում էին՝ մենք հրաման չունենք ձեզ օգնելու», - պատմեց Հակոբյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Արցախն ընդմիշտ, հավիտենական գնաց, կորցրինք». Մեծ Շենը նույնպես դատարկվել է