Եվրամիությունն ավելացնում է իր մարդասիրական ֆինանսավորումը 5 միլիոն եվրոյով՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հետևանքով աճող կարիքների, ասված է Եվրահանձնաժողովի այսօրվա հաղորդագրությունում։
«Ակնկալվում է, որ հակամարտության սրումը և հաջորդած հրադադարը կհանգեցնեն Լեռնային Ղարաբաղից մարդկանց զանգվածային արտագաղթի դեպի Հայաստան, որտեղ շուրջ 13 հազար 500 փախստական արդեն հատել է սահմանը: Միևնույն ժամանակ, Լեռնային Ղարաբաղի անկլավում առկա է սննդի մեծ պակաս և էլեկտրաէներգիայի ու ջրի հասանելիության բացակայություն», - նշում է Եվրահանձնաժողովը։
5 մլն եվրո հումանիտար ֆինանսավորումը ներառում է 500 հազար եվրո շտապ օժանդակություն, որը հայտարարվել է անցյալ շաբաթ, և 4,5 մլն եվրո նոր ֆինանսավորում, որով աջակցություն կցուցաբերվի Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանվածներին՝ շուրջ 25 հազար մարդու, ինչպես նաև խոցելի խմբերին Լեռնային Ղարաբաղում։
Եվրամիությունը նաև հումանիտար հարցերով փորձագետ է գործուղում տարածաշրջան, ով կաշխատի տեղում գործընկերների հետ՝ ճգնաժամին արագ արձագանքելու համար:
Ներառյալ այսօր հայտարարված նոր ֆինանսավորումը՝ Եվրահանձնաժողովն ավելի քան 25,8 միլիոն եվրո մարդասիրական օգնություն է տրամադրել 2020 թվականի ղարաբաղյան պատերազմից հետո, նաև ասված է հաղորդագրությունում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Փարիզը պատրաստ է հրատապ օգնություն ուղարկել ԼՂ․ Ֆրանսիայի արտգործնախարարՎաշինգտոնն ունի բավականաչափ գործիքներ. Փաուերը՝ Բաքվի հնարավոր ոտնձգությունը զսպելու ԱՄՆ լծակների մասինԱՄՆ սենատորն իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կապակցությամբ