Կանադայի կառավարությունը հայտարարել է, որ փորձառու դիվանագետ Էնդրյու Թըրները կնշանակվի Հայաստանում երկրի նոր դեսպան։
Կանադական մամուլի փոխանցմամբ՝ Թըրները Երևան կժամանի հոկտեմբերին, երբ նախատեսվում է Հայաստանում Կանադայի նոր դեսպանատան բացումը։
Մինչ այդ, Հայաստանում Կանադայի դեսպանի նստավայրը Մոսկվայում է, գործող դեսպան Էլիսն Մարի Լը Քլերն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը։
Դեսպանատունը Երևանում կբացվի Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի Հայաստան այցի ընթացքում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կանադան դեսպանություն է բացում Հայաստանում