ԼՂ-ում պայթյունից տուժած 14 անձ արդեն տեղափոխվել է Այրվածքաբանական կենտրոն

Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժած 14 անձ արդեն տեղափոխվել է «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»: Բժիշկներից մեկը նշեց, որ տուժածների առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ կարող են հայտնել միայն հետազոտություններից հետո:

Այս պահին էլ կա հիվանդների հոսք, շտապօգնության մեքենաներից մեկի վարորդն ասաց, որ ավելի քան 10 մեքենա էլ սպասում է Այրվածքաբանական կենտրոն մոտենալուն:

Ստեփանակերտից արդեն 4-րդ ուղղաթիռն է ուղևորվել դեպի Հայաստան, բժիշկներից մեկի փոխանցմամբ, մեկ ուղղաթիռով 7 հիվանդ է տեղափոխվում:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Արցախում վառելիքի պահեստում պայթյունի հետևանքով հիվանդանոցներ են ընդունվել 290 տուժածներ: Հայաստանից բժիշկների թիմն այսօր առավոտյան է ուղղաթիռով մեկնել Արցախ: Շտապօգնության մեծ բրիգադ Հայաստանից Կոռնիձորով ուղևորվել է դեպի Լեռնային Ղարաբաղ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ըստ ականատեսների՝ հարյուր մարդ ամբողջությամբ մոխրացել է»․ ի՞նչն է ողբերգական պայթյունի պատճառը