4-րդ թռիչքն է իրականացվում Արցախից Հայաստան․ Արցախի ԱՆ

4-րդ թռիչքն է իրականացվում Արցախից Հայաստան՝ Առողջապահության նախարարության և ռուս խաղաղապահների ուղղեկցությամբ, տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով՝ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին օդային ճանապարհով տեղափոխում են Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Նախարարությունը նաև նշում է, որ ուղղաթիռով Հայաստանից Ստեփանակերտ տեղափոխված բժիշկների թիմը՝ անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով, այս պահին գտնվում են հանրապետության բուժհաստատություններում և տեղի բժիշկների հետ ցուցաբերում են անհրաժեշտ բուժօգնություն` բոլոր տուժածներին։

Ստեփանակերտը հաղորդել է, որ պայթյունի հետևանքով հիվանդանոցներ են ընդունվել 290 տուժածներ, Հայաստանից բժիշկների թիմն այսօր առավոտյան է ուղղաթիռով մեկնել Արցախ և Ստեփանակերտից առաջին տուժածներին արդեն տեղափոխել Սիսիան։ Շտապօգնության մեծ բրիգադ էլ Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է ուղևորվել Կոռնիձորով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԼՂ-ում պայթյունից տուժած և Հայաստան տեղափոխված 7 քաղաքացու վիճակը գնահատվում է ծանր. ԱՆ