«Լեռնային Ղարաբաղում միջազգային առաքելության ստեղծումը հնարավոր է բացառապես Բաքվի համաձայնությամբ», - մեկնաբանելով ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի նախօրեին հնչեցրած հայտարարությունները՝ այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Որևէ հստակություն այս հարցում դեռ չկա։ Բացի այդ, պետք է հասկանալ, որ ցանկացած առաքելություն կարող է գոյություն ունենալ միայն ադրբեջանական կողմի համաձայնությամբ», - պնդում է Պեսկովը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ Մոսկվան շարունակում է շփումները «թե՛ Երևանի, թե՛ Բաքվի և թե՛ Ղարաբաղի էթնիկ հայերի հետ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Պետք է լինի միջազգային առաքելություն, որը տեղում կապահովի Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը»․ ՄիլլերՎաշինգտոնն ունի բավականաչափ գործիքներ. Փաուերը՝ Բաքվի հնարավոր ոտնձգությունը զսպելու ԱՄՆ լծակների մասին