Բաքուն հրապարակել է Պաշտպանության բանակից առգրավված զինամթերքի ցանկը

Ադրբեջանցի զինծառայողները զննում են Արցախի Պաշտպանության բանակից առգրավված սպառազինությունը, Շուշի, 25-ը սեպտեմբերի, 2023թ․

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հրապարակել է այսօր առավոտյան ժամը 9-ի դրությամբ Արցախի Պաշտպանության բանակից առգրավված զինամթերքի ցանկը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ադրբեջանական կողմի տրամադրության տակ է հայտնվել 22 միավոր զրահատեխնիկա, 47 միավոր հրետանի, 909 միավոր հրազեն և նռնականետ, 75 ավտոմեքենա, հակաօդային պաշտպանության 165 միջոց։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախը համաձայնել է լուծարել բանակը և քննարկել Ադրբեջանի հետ ինտեգրացիայի հարցը