Վաշինգտոնը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով, ճեպացրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ կարևորելով, մասնավորապես, գոյություն ունեցող հրադադարի ռեժիմի պահպանումը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հումանիտար կարիքների բավարարումը, Ադրբեջանի ու Հայաստանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի հաստատման հասնելը։
Միլլերը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերը պետք է կարողանան մնալ իրենց տներում, եթե ցանկանում են, և ապրեն խաղաղ ու արժանապատիվ պայմաններում, ընդգծելով՝ նրանց իրավունքներն ու անվտանգությունը պետք է հարգվեն։ Իսկ նրանք, ովքեր ցանկանում են հեռանալ Արցախից, ապա պետք է ապահովվի նրանց անվտանգ ելքը՝ անկախ՝ երրորդ կողմի վերահսկողության ներքո, ասել է Պետքարտուղարության խոսնակը։
Ադրբեջանը, շեշտել է Միլլերը, պատասխանատվություն է կրում խաղաղ բնակիչներին պաշտպանելու, նրանց նկատմամբ մարդկային վերաբերմունք ապահովելու համար, այդ թվում՝ նրանց նկատմամբ, ում կասկածում է մարտական գործողությունների մեջ ներգրավված լինելու համար։
«Մենք հավատում ենք, որ պետք է լինի միջազգային առաքելություն, որը կապահովի թափանցիկություն և կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը՝ Ադրբեջանի հրապարակային հայտարարություններին համահունչ», - ասել է խոսնակը՝ նշելով՝ Ռուսաստանը ցույց տվեց, որ անվտանգության գործընկեր չէ, որի վրա կարելի է հույս դնել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արտաքին անվտանգության համակարգերը, որոնցում ներգրավված ենք, արդյունավետ չեն. ՀՀ վարչապետՄիլլերը վերահաստատել է՝ խաղաղության պայմանագիրը հասանելի է, եթե երկու կողմերն էլ պատրաստ լինեին գնալ բարդ փոխզիջումների:
«Ակնհայտ է, որ մենք նման բան չենք տեսել վերջին մի քանի ամիսների ընթացքում։ Նախագահ Ալիևն ու վարչապետ Փաշինյանը հայտարարել են, որ հաջորդ շաբաթ պատրաստվում են հանդիպել։ Մենք կարծում ենք, որ կարևոր է, որ նրանք հանդիպեն և ի վերջո կամրջեն իրենց երկու երկրների միջև անջրպետը», - ասել է Միլլերը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան Երևանին զգուշացնում է՝ «չդառնալ աշխարհաքաղաքական խաղերի գերի»