Արցախի ներկայացուցիչներն Իվանյանի հանդիպմանն ընդգծել են բուժօգնության կարիք ունեցող երեխաների և քաղաքացիների տեղափոխումը ՀՀ

Ադրբեջանական կողմի հետ այսօրվա հանդիպմանը Արցախի ներկայացուցիչներն ընդգծել են վիրավորների, հղիների, անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող երեխաների և քաղաքացիների տեղափոխումը ՀՀ մասնագիտացված բուժհաստատություններ, հայտնում են տեղեկատվական շտաբից։

Հանդիպումը կայացրել է Իվանյանում՝ ռուսական կողմի միջնորդությամբ խաղաղապահների մշտական տեղակայման վայրում։
«Քննարկվել են մի շարք հումանիտար հարցեր, այդ թվում՝ ռազմական գործողություններից հետո զոհվածների և անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ընթացքը, կարևորել բնական գազի մատակարարման վերականգնման, էներգահամակարգի և ջրամատակարարման ոլորտի անխափան աշխատանքի անհրաժեշտությունը։ Հարցի շուրջ կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն և նախանշել հաջորդ հանդիպման օրակարգը», - փոխանցում են Ստեփանակերրտից։
Ավելի վաղ Բաքուն հաղորդել էր, որ առաջարկել են՝ Ստեփանակերտից ոչ հեռու ստեղծվի դաշտային հոսպիտալ, որտեղ համատեղ օգնություն կցուցաբերեն հայ և ադրբեջանցի բժիշները։
Արցախյան կողմի հաղորդագրության մեջ չի նշվում, թե ինչ են արձագանքել այս առաջարկին։