Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանին ու ևս 7 հոգու ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար։
Բազեյանն ու «Խաչակիրներ ռազամահայրենասիրական» կազմակերպության 7 անդամները ձերբակալված են, հայտարարել է ԱԱԾ-ն՝ ընդգծելով՝ իրենց կամքից անկախ, սական, նրանք չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել։
Բազեյանի փաստաբան Գեորգի Մելիքյանն «Ազատության» հետ զրույցում ընդգծեց՝ իշխանության յուրացումը կազմակերպելու մեջ մեղադրվող Բազեյանի մեղադրականում գրված է նաև, որ նա մտադիր է եղել իրագործել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆիզիկական ոչնչացումը, բայց չի հասցրել։ Այլ մանրամասների մահափորձի մասով փաստաբանը տեղյակ չէ, ասաց միայն, որ պաշտպանյալը մեղքը չի ընդունում, իրեն համարում է քաղաքական բանտակյալ, որին իշխանությունը բանտարկել է ստեղծված լարված իրավիճակով պայմանավորված։
Գեորգի Մելիքյանը փոխանցեց նաև, որ ԱԱԾ-ն այսօր դիմել է դատարան՝ Բազեյանին կալանավորելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱԱԾ-ն հաղորդում է իշխանությունը զավթելու դեպքի բացահայտման մասին. կան ձերբակալվածներ