Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսին՝ բարձր գնահատելով նրա այցը այս իրավիճակում, հայտնում են կառավարությունից։
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԱՄՆ աջակցությունը ստեղծված խնդիրների հաղթահարման գործում:
Սենատոր Փիթերսը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող ծանր հումանիտար իրավիճակի կապակցությամբ և ընդգծել հումանիտար օգնության՝ սննդի, դեղորայքի և այլ էական պաշարների տեղ հասցնելու անհրաժեշտությունը։ Նա իր տպավորություններն է կիսել Սյունիքի և Վայոց ձորի մարզեր կատարած այցերից, վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը:
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին, ԼՂ հայության անվտանգության և իրավունքների պաշտպանության օրակարգի հետ կապված հարցերին:
Սենատորը երկու օր առաջ է ժամանել Հայաստան եռօրյա այցով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պետք է ջանք գործադրենք, որ միջազգային դիտորդները կարողանան մտնել Լեռնային Ղարաբաղ. ԱՄՆ սենատոր ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունն այցելել է ԵՄ դիտորդական առաքելության կենտրոնակայան