Սպասվում է Մոսկվայի պատասխանը Երևանին. Զախարովա

Սպասվում է Ռուսաստանի արտգործնախարարության պատասխանը Հայաստանի ղեկավարների հայտարարություններին։ «Ռոսիա -24»-ի եթերում ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

Նրա խոսքերով՝ Մոսկվան ուշադրություն է դարձրել իրականությանը չհամապատասխանող և երկկողմ հարաբերությունների զարգացմանը հակասող հայտարարությունների մի ամբողջ շարքի վրա, որ արվել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու այլ պաշտոնական ներկայացուցիչների կողմից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կտրականապես համաձայն չենք ԼՂ-ում տեղի ունեցողի պատասխանատվությունը Ռուսաստանի վրա դնելու փորձերի հետ․ Պեսկով