Հայաստանը գտնվում է մի անվտանգային համակարգում, որն իր անվտանգությունն ապահովել փաստացի չի կարողանում, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Ազատություն». - Արդյո՞ք Հայաստանը փոխում է արտաքին քաղաքական կուրսը, վարչապետի երեկվա ելույթին այս հարցն է հաջորդում:
Ալեքսանյան. - Այդ տրամաբանությունը՝ քաղաքական կուրս փոխել, քաղաքական վեկտոր փոխել, ես ճիշտն ասած չեմ հասկանում: Հայաստանը խոսում է իր կարիքների մասին, Հայաստանը խոսում է այն իրավիճակի մասին, որում հայտնվել է և Հայաստանը խոսում է այն մասին, թե ինչ է իրեն անհրաժեշտ և ինչպես պետք է հասնել դրան ու այստեղ թիվ մեկ բանը, որ մեզ անհրաժեշտ է, բնականաբար, անվտանգային համակարգն է, որը բազմակոմպոնենտ համակարգ է, ու Հայաստանն, ակնհայտ է բոլորիս համար, որ գտնվում է մի անվտանգային համակարգում, որն իր անվտանգությունն ապահովել փաստացի չի կարողանում, ու Հայաստանը պիտի փորձի նաև որոշակի առումով այդ կոմպոնենտները ճիշտ տեղերում շարելով ապահովի իր անվտանգությունը:
«Ազատություն». - Ավելին էլ ո՞նց ասի վարչապետը, որ դաշնակցային պարտավորություն չեն կատարում, այդ խոցելիությունն օգտագործելով փորձում են ներքին անկայունություն հրահրել, ուրեմն պետք է հետևեն գործողություններ, հատկապես Դուք էլ ասում եք, որ այդ անվտանգությունը խոցելի է:
Ալեքսանյան. - Իհարկե, գործողություններն արդեն իսկ ընթացքում են, որովհետև անվտանգությունը բազմակոմպոնենտ համակարգ է ու այդ կոմպոնենտներից մեկը, բնականաբար, իրավական է, ու հենց սրա հետ է կապված, որ մենք շուտով կվավերացնենք Հռոմի ստատուտը ու դրանով իսկ մեր անվտանգության կոմպոնենտների մեջ մի շատ կարևոր քար կավելացնենք:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.