Անցած գիշերվա ընթացքում ռուսական ուժերը 19 հարվածային դրոններով և 2 գերձայնային «Օնիկս» հրթիռներով գրոհել են Օդեսայի մարզի վրա։ Ուկրաինայի մյուս մարզերի վրա «Կալիբր» տիպի 12 հրթիռներ են արձակվել։
Ուկրաինական լրատվամիջոցները, վկայակոչելով զինվորականներին, հաղորդում են, որ զգալի վնասվել է ծովային նավահանգիստն ու հարակից հյուրանոցը, որն արդեն մի քանի տարի չէր գործում։ Վնասվել է նաև պահեստային մասնաշենք։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օդեսայի շրջանի վրա ԱԹՍ-ների գիշերային հարձակումից քաղաքացիական և նավահանգստային ենթակառուցվածքներ են վնասվել