Ժամը 22-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան
մուտք է գործել 1050 անձ: Նրանցից 770-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 280-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է, հաղորդում է ՀՀ կառավարության լրատվականը։
770 հաշվառվածներից 410-ը ցանկացել են մեկնել իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ 360-ին հատկացվել է կառավարության կողմից առաջարկված կեցավայր (մի մասի տեղավորումը դեռևս ընթացքի մեջ է), ասված է հաղորդագրությունում։
Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ժամը 18:00-ի դրությամբ Արցախից Հայաստան մուտք է գործել 377 բռնի տեղահանված քաղաքացի. կառավարություն