Ստեփանակերտի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

Արցախ - Հոսանքազրկված Ստեփանակերտում, 22-ը սեպտեմբերի, 2023թ.

Ադրբեջանի նախագահականը հաղորդել է, որ որպես Եվլախի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հերթական քայլ՝ ապահովվել է Ստեփանակերտի էլեկտրականության անջատումը հայկական էներգահամակարգից և միացումը Ադրբեջանի համակարգին։

Ըստ Ալիևի գրասենյակի՝ քաղաքի էլեկտրականությունն արդեն վերականգնվել է:

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հաստատել է մայրաքաղաքի էլեկտրամատակարարման վերականգնման փաստը։

Ադրբեջանական APA գործակալությունն էլ հաղորդում է, թե ադրբեջանական բանակը տարածել է Մարտակերտում Ադրբեջանի դրոշը բարձրացնելու կադրերը։

Լեռնային Ղարաբաղի իշխանությունն այս տեղեկությունները դեռ չի մեկնաբանել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Եվլախի հանդիպմանը հումանիտար բնույթի մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել. ԲաքուԵվլախում հանդիպեցին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչները (թարմացված)