Հանրահավաք Հանրապետության հրապարակում

«Պետք է դուրս գանք փողոց, անհնազանդության մակարդակը հասցնենք այն աստիճանի, որ իշխանությունը ծնկի գա», - այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Ընդդիմադիրները պահանջում են վարչապետի հրաժարականը, արցախցիների անվտանգ տարհանումը Հայաստան։

Ազգային կոմիտեի անդամ, ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանն էլ ասաց, որ այս շարժումն ունի մի հովանավոր՝ հայրենասեր հայը։

Այնուհետև նրանք երթ սկսեցին մայրաքաղաքում՝ հայտնելով նաև, որ անհնազանդության բողոքի ակցիաները շարունակվելու են վաղը առավոտից։