Անկարան հաստատեց՝ Էրդողանը վաղը կմեկնի Նախիջևան

Թուրքիայի նախագահի մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ վաղը՝ սեպտեմբերի 25-ին, Ռեջեփ Էրդողանը կմեկնի Նախիջևան։

Հաղորդագրության համաձայն՝ այցի ընթացքում նախատեսված են Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների բանակցություններ, կողմերը կքննարկեն թուրք-ադրբեջանական հարաբերությունները, մտքեր կփոխանակեն տարածաշրջանային խնդիրների, մասնավորապես ղարաբաղյան վերջին զարգացումների շուրջ։

«Ակնկալվում է, որ Էրդողանն ու Ալիևը կմասնակցեն Իգդիր-Նախիջևան գազատարի հիմնարկեքի արարողությանը, ներկա կգտնվեն Նախիջևանի արդիականացված ռազմական համալիրի բացման արարողությանը»,- տեղեկացնում է «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը։