Արցախից Հայաստան տեղափոխվող քաղաքացիների մի խումբ արդեն հասել է Կոռնիձոր։ Այս պահին նրանք գտնվում են Կոռնիձորի հումանիտար օգնության կետում։
Արցախի կառավարությունն այսօր հայտնեց, որ կիրականացվի Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած և Արցախից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքների տեղափոխում Հայաստան՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։
Նաև հաղորդվել էր, որ շտապօգնության 23 մեքենա մասնագետների ու Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխում ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած 23 քաղաքացու։
Ավելի քան 8 հազար քաղաքացի է տեղահանվել իր տնից ադրբեջանական զինուժի հարձակման հետևանքով։