Հայաստանից Արցախի համար նախատեսված մարդասիրական բեռներ տեղափոխող մեքենաները վերադառնում են։
Բեռը կտեղափոխվի Գորիս, այնտեղից հնարավոր կլինի կազմակերպել դրանց տեղափոխությունը Լեռնային Ղարաբաղ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորախմբի միջոցով, «Ազատությանը» հայտնեցին ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբից։
Հումանիտար օգնությամբ մեքենաները Կոռնիձորում էին հուլիսի 26-ից։ Բաքուն, որ շրջափակման մեջ է պահում Արցախը դեկտեմբերի 12-ից, չբացեց Հակարիի կամուրջը։
Ի սկզբանե նախատեսված էր այդ 400 տոննա բեռը ռուս խաղաղապահների միջոցով տեղափոխել շրջափակման մեջ գտնվող արցախցիներին։