Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է իշխանությունը յուրացնելու դեպքի բացահայտման ու այն կանխելու մասին։
Ըստ հաղորդագրության՝ «Խաչակիրներ ռազամահայրենասիրական» ՀԿ յոթ անդամներ և այլ անձինք, որ ԱԱԾ-ի ներկայացմամբ, կրում են հակաիշխանական հայացքներ, կառավարության անդամների և ղեկավարի նկատմամբ գաղափարական թշնամանք, պայմանավորվածություններ են ձեռք բերել իրենց մոտ պահվող զենքով բռնություն գործադրել, սպառնալիքով զավթել իշխանությունը: ԱԱԾ-ն նշում է, որ նրանք ձեռք են բերել հեռահաղորդակցության սարքեր, հեռախոսային ու այլ կապը խլացնող սարքեր և այլն։
Խուզարկություններ են կատարել նրանց բնակության հասցեներում և հասարակական կազմակերպություն հանդիսացող աշխատավայրերում, որոնց արդյունքում հայտնաբերվել են հրազեն, զենք, ռազմամթերք, փաստաթղթեր և այլն, փոխանցում է Ազգային անվտանգության ծառայությունը՝ հավելելով, որ ձերբակալվել են հանցավոր խմբի ութ անդամներ, հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ: