Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակներում հանդիպում են ունեցել Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները։
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող և տարածաշրջանային հարցեր։
Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ Բայրամովը իրանցի պաշտոնակցին տեղեկացրել է Ղարաբաղում տեղի ունեցող գործընթացների մասին և նշել, որ «հայազգի բնակիչների վերաինտեգրումն այսօր պատմական փուլում է, այս ուղղությամբ խոստումնալից հնարավորություններ են ի հայտ գալիս»։
Թեհրանը հանդիպման ընթացքում քննարկված հարցերի մասին մանրամասներ չի հայտնել։