Շտապօգնության 23 մեքենա մասնագետների ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխում ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած Լեռնային Ղարաբաղի 23 քաղաքացու։
Կարմիր խաչի ուղեկցությամբ նրանք անցել են Հակարիի կամուրջը, փոխանցում է Հայաստանի առողջապահության նախարարությունը։
Կարմիր խաչի մեքենաներն էլ Մարտակերտից երեկ 17 վիրավորների ու 30 զոհերի մարմիններ են տեղափոխել։