Երևանի մետրոն այսօր չի աշխատի

Երևանի մետրոն այսօր փակ է՝ պայմանավորված տեխնիկական խնդիրներով, հայտնում են Մետրոպոլիտենից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ երեկ առավոտյան «Սասունցի Դավիթ» կայարանից «Գործարանային» կայարան ուղեհատվածում տեղի էր ունեցել գնացքի տեխնիկական խափանում, սակայն
ժամը 18:00-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել էր։

«Հաշվի առնելով վերոնշյալը՝ մետրոպոլիտենի տնօրինությունը որոշեց այսօր դադարեցնել մետրոպոլիտենի աշխատանքները՝ բոլոր գնացքների տեխնիկական զննումն ապահովելու նպատակով», - հաղորդում է կառույցը։