Գորիս-Ստեփանակերտ մայրուղով Արցախ է հասցվել 215տ հումանիտար բեռ

Կարմիր Խաչի բեռնատարները հումանիտար օգնություն են տեղափոխում Արցախ, 23-ը սեպտեմբերի, 2023թ.

Ռուսական խաղաղապահ առաքելության կողմից՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Արցախ է հասցվել մոտ 150 տոննա հումանիտար բեռ` ալյուր, աղ, ձեթ, խմորիչ, օրապահիկ, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Եվս 65 տոննա ալյուր՝ կրկին Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Արցախ է տեղափոխվել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից, ասված է երեկ ուշ երեկոյան շտաբի տարածած հաղորդագրությունում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մարտակերտից ու Մարտունուց վիրավորների տարհանումն սկսվել է. տեղահանվածներն Արցախում անորոշ սպասման մեջ ենՊատերազմից հետո տեղահանված արցախցիներն էլ են անտեղյակության մեջ՝ հարազատներից հաճախ լուր անգամ չունենՊԲ-ի կազմալուծում, որոնողական աշխատանքներ. Արցախից ներկայացրել են այս պահի գործողությունները