Խաղաղապահները հրադադարի խախտում են արձանագրել Մարտակերտի շրջանում, վիրավորվել է ադրբեջանցի զինծառայող

Ռուս խաղաղապահների զինտեխնիկայի շարասյունը Լեռնային Ղարաբաղում, 21-ը սեպտեմբերի, 2023.

Ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը շաբաթ երեկոյան հրապարակած տեղեկագրում հաղորդում է Մարտակերտի շրջանում հրադադարի խախտման մասին, որի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել։ Թե երբ է տեղի ունեցել միջադեպը, չի հստակեցվում։

«Մարտակերտի շրջանում հրադադարի խախտման մեկ դեպք է գրանցվել: Փոխհրաձգության արդյունքում Ադրբեջանի զինուժի մեկ զինծառայող վիրավորվել է», - ասվում է խաղաղապահ առաքելության ամենօրյա տեղեկագրում։

Ռուսական խաղաղապահ զորախումբը հավաստիացնում է, որ «շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մարտակերտից ու Մարտունուց վիրավորների տարհանումն սկսվել է. տեղահանվածներն Արցախում անորոշ սպասման մեջ ենՊԲ-ի կազմալուծում, որոնողական աշխատանքներ. Արցախից ներկայացրել են այս պահի գործողություններըՍտեփանակերտի մատույցներում խաղաղապահներ են տեղակայվել. Արցախից հերքում են քաղաք ադրբեջանական զորքի մտնելու լուրը