Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երեկվա զրույցի ընթացքում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դատապարտել է ռազմական ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում և աջակցել բանակցային լուծմանը։
Շոլցն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պետք է պաշտպանված լինեն, և պետք է գտնել հակամարտության երկարաժամկետ կարգավորում։
Նրա համոզմամբ՝ այժմ Ադրբեջանի խնդիրն է մարդասիրական օգնություն տրամադրել և թափանցիկ կերպով երաշխավորել Լեռնային Ղարաբաղում մարդկանց անվտանգությունը։ Նա նաև ընդգծել է Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը, հաղորդում է Գերմանիայի կառավարությունը։
Հեռախոսազրույցի մասին երեկ հաղորդել էր վարչապետի աշխատակազմը՝ նշելով, որ պաշտոնյաները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը: